Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթող ճանաչված դպրոցները պարգևատրվեցին համակարգիչներով

Հասարակություն
աշոտ1

«Dasaran.am» կրթական ծրագիրը  2013թ. նոյեմբերի 1 - ից ս.թ. մայիսի 23-ը իրականացրել է «Նոր սերնդի դպրոց 2014» մրցույթը, որի ամփոփումն ու հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ այսօր։ Մրցանակաբաշխության արարողության բացման խոսք է ասել «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, նշելով, որ  մրցույթը կկրի շարունակական բնույթ՝ նպաստելով դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գործընթացին: Նոր սերնդի դպրոց 2013-2014» մրցույթին մասնակցել են «Dasaran.am» կրթական ծրագրին միացած բոլոր 1363 դպրոցները, որոնցից հաղթող են ճանաչվել այն դպրոցները, որոնց ուսուցչական անձնակազմն ամենաարդյունավետն է վարում էլեկտրոնային մատյանը` ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների և բացակայությունների մուտքագրումները: Մրցույթում առաջին 65 հորիզոնականները զբաղեցրած դպրոցները Հայաստանի Հանրապետության Վարչապետի, Կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Dasaran.am» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության կողմից ստացան բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` համակարգիչներ, գրադարաններ, խրախուսական նվերներ և պատվոգրեր: Մրցույթի գլխավոր մրցանակին՝ համակարգչին, արժանացան հետևյալ 7 դպրոցները. 1. գ. Նորաբակի միջնակարգ դպրոց, 2. գ. Արտամետի միջնակարգ դպրոց, 3. ք. Վայքի վարժարան, 4. գ. Լեռնամերձի հիմնական դպրոց, 5. գ. Հայրավանքի միջնակարգ դպրոց, 6. ք. Թումանյանի միջնակարգ դպրոց, 7. գ. Զորավանի միջնակարգ դպրոց աշոտ   աշոտ2