Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը հանդիպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

Պաշտոնական
naxarar1

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին։ Նախարարը, ողջունելով հյուրին, նշել է , որ ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։ Զրույցի ընթացքում քննարկվել են համագործակցության գերակա և առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև՝ հեռանկարային ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հստակեցնել այն բոլոր հարցերը, որոնց լուծմանը կարող է աջակցել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության ու բարեմաղթանքների համար՝ հավաստելով, որ իր գործունեությամբ կնպաստի հետագա համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Արդարադատության նախարարություն