«Ավանգարդը» հայտեր է ընդունում
Հայաստանում կանցկացվի «Ավանգարդ» երիտասարդական կարճրամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոն։։ Միջոցառումը տեղի կունենա Երևանում 2014թ–ի սեպտեմբերի 12-ից 14-ը։ Փառատոնի ծրագիրը բաժանված է երկու մասի և ներառում է հետևյալ անվանակարգերը՝ Միջազգային մրցույթի շրջանակում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Հանձնաժողովի հատուկ մրցանակ», ազգային մրցույթի՝ «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր»։ Դրան կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, ԱՊՀ և Բալթյան երկրների ուսանողներ, ովքեր սովորում են բարձրագույն կրթական հաստատություններում, իսկ հանձնաժողովը կազմված կլինի ռուսական կինեմոտոգրաֆի հայտնի ներկայացուցիչներից և վաստակավոր արվեստագետներից։ Փառատոնը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան աջակցությամբ։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2014թ–ի սեպտեմբերի 1–ը։