Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լատվիացիները հետաքրքրված են հայկական գինիներով ու անշարժ գույքով (տեսանյութ)

Հասարակություն
screenshot000021

Այսօր տեղի է ունեցել հայ-լատվիական գործարար համաժողովը, որտեղ քննարկվել են երկու երկրների միջեւ փոխգործակցության հարցեր։ Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի խոսքով՝ նախ պետք է վերականգնել չվերթները, ինչպես նախկինում է եղել. «Ռիգան կարող է հանդիսանալ տրանզիտային քաղաք, որտեղից կարող ենք մեկնել մյուս երկրներ»։ Ինչ վերաբերում է բիզնես համագործակցությանը, այդ ուղղությամբ հայերը եւ լատվիացիները երկու տարի լավ աշխատել են։ Լատվիացիները հիմնականում հետաքրքրված են հայկական գինիներով, կոնյակով, մրգային օղիներով, հայկական վայրի բույսերից ստացվող թեյերով եւ ինչու չէ նաեւ՝ անշարժ գույքով։ Ըստ Գագիկ Մակարյանի՝ մեր բիզնեսմենները դժվար են ինտեգրվում օտար շուկաներում, քանի որ ցածր արտադրողականություն, վատ մենեջմենթ եւ արտադրանքի ցածր որակ ունենք։ «Այս ուղղությամբ շատ բան ունենք սովորելու Լատվիայի գործատուների միությունից»,- եզրափակեց Գագիկ Մակարյանը։