A
A
Կրակոցներ կարկուտի դեմ
Հունիսի 9-ին, ժամը 16.03-ից մինչև 17.28-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 11 կայաններից Տավուշի մարզի Բագրատաշեն և Լոռու մարզի Ագարակ, Դսեղ, Կողես, Հագվի, Օձուն, Միխայլովկա, Մեդովկա գյուղերում իրականացվել է 1911 կրակոց: Ժամը 15.57-ից մինչև 16.57-ը Լոռու մարզի Պետրովկա, Լեռնահովիտ, Սարչապետ, Պրիվոլնոյե, Ջիլիզա, Շամլուղ, Ախթալա, Ճոճկան, Մեծավան, Տավուշի մարզի Ենոքավան, Աչաջուր, Սևքար, Խաշթառակ գյուղերում և Բեռդ քաղաքում կարկուտ է տեղացել: Նշված համայնքները հակակարկտային կայանների կողմից չեն վերահսկվում: