Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ է արել մեզ համար Իսակովը, Բաբաջանյանը. Համեմատություն Միկոյանի հետ (տեսանյութ)

Հասարակություն
eeb0dfb7e33de041c6aa8bf83138340f

Պետք է ոչ միայն Միկոյանի, այլ նաև` Լենինի արձանը տեղադրենք Երևանի կենտրոնում։Այսօր նման կարծիք հայտնեց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Նա հիշեցնում է, որ Միկոյանն ընդամենը մի օղակն էր տիրող կարգերի, որը հիմնեց Լենինը. «Ես ի սրտե շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանին, որ նման միտք առաջ քաշեց, քանի որ հիմա եկել է մի սերունդ, որը չէր ճանաչում Անաստաս Միկոյանին և քաղաքապետարանը կարծես լույս սփռեց մեր պատմության էջերին»։ Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը համամիտ չէ, ըստ նրա, Միկոյանը հանճարեղ մարդ է եղել. «Յուրաքանչյուր մարդ էլ ունի երկու կողմ` լուսավոր և ստվերոտ. հիմա բոլորը միայն նրա ստվերոտ կողմերի մասին են խոսում։ Ոչ ոք չի ապացուցել, որ հենց Միկոյանն է ստորագրել բազմաթիվ մարդկանց գնդակահարելու հրամանը, բայց բոլորը խոսում են այդ մասին»: Քանդակագործը համոզված է՝ Միկոյանը ֆանտաստիկ խելքի տեր մարդ է եղել, և ռեպրեսիան, որը կապում են նրա անվան հետ, նա չի արել. «Միկոյանին այսպես սևացնել էլ պետք չէ: Բոլոր ժամանակներն էլ տվել են սրիկաներ` ինչ է, եթե Տիգրան Մեծի արձանը դնենք` չէի՞ն քննադատելու: Ուղղակի մեզ մոտ ընդունված է քննադատել ամեն ինչ։ Բոլորը ասում են ի՞նչ է արել Միկոյանը հայերի համար, այդ դեպքում ասեք` ի՞նչ է արել մեր ազգի համար` Իսակովը, Մարշալ Բաբաջանյանը` նրանք սովետական բանակի համար են արել ամեն ինչ»։ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հակադարձեց՝ եթե այդպես լինի, ուրեմն, յուրաքանչյուրն էլ մութ ու լույս կողմեր ունի. «Օրինակ` Ադոլֆ Հիտլերն էլ բազմաթիվ դրական կողմեր ուներ` չէր խմում, կին ուներ և սիրուհիներ չէր պահում։ Բայց ասել, որ նա լավ մարդ է՝ սխալ է»։