Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւմ հետ են ամուսնանալու տղաները 2060թ.-ից հետո (տեսանյութ)

Հասարակություն
media

Այժմ «Մեդիա կենտրոնում» տեղի է ունենում քննարկում՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնած օրենքի նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է պտղի՝ մինչև 30 շաբաթական դառնալն արգելել բժիշկներին՝ հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը: «Հայաստանում տարեկան 1500 սեռով պայմանավորված արհեստական ընդհատում է տեղի ունենում, որի արդյունքում 1500 աղջիկ չի ծնվում»,- ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։ «Երրորդ երեխայի դեպքում՝ 100 աղջկա համեմատությամբ, ծնվում է 160 տղա, սա կատաստրոֆիկ թիվ է ,- մեկնաբանում է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։-Ասում են, թե տղաները նախընտրելի են, սակայն այդ տղաները պետք է ամուսնանա՞ն, թե՞ ոչ, այս տենդենցով մինչև 2060թ. կկորցնենք 100 հազար աղջիկ»։ Նորմը 102 աղջիկը՝ 106 տղայի հարաբերակցությունն է: 1993թ-ից մինչեւ այսօր ունենք մոտ 40 հազար ավել ծնված տղաներ, որոնք այսօր արդեն 20 տարեկան են: Ամենախոցելին Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերն են՝ 124 տղա, 100 աղջիկ հարաբերակցություն: Իրականում այս խնդիրը առողջապահական չէ, սոցիալական է: «Ինչքանով կոռուպցիոն ռիսկեր կպարունակի, մենք կարող ենք վերահսկել դա։ Միայն այս օրենքով այս հարցը չի լուծվելու, դրանից հետո պետք է գան ուրիշ օրենքներ՝ սոցիալական աջակցության եւ այլն։ Քանի դեռ կա ծուխը մարելու հոգեբանությունը, այսինքն՝ տղա չունեցանք՝ ծուխը մարեց, այս խնդիրը շարունակվելու է»,- շարունակում է Կարինե Սարիբեկյանը: Հարավային Կորեայում, օրինակ, քրեական պատասխանատվության է ենթարկվում եւ այն բժիշկը, որն արհեստականորեն ընդհատել է հղիությունը, եւ մայրը: Մեր նախագծով առաջարկում ենք վարչական տուգանք: Այս նախագիծը կառավարություն կգնա այս ամսվա վերջին: