A
A
Հողամասում հայտնաբերվել է կանեփի 76 թուփ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հունիսի 5-ին, ժամը 10.20-ին, 1958 թ. ծնված Մարգար Մ.-ին պատկանող տան հետնամասում գտնվող հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 76 թուփ: Մարգար Մ.-ն բերման է ենթարկվել և տվել բացատրություն, որ հայտնաբերվածն աճեցրել է ինքը: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն