Սայաթ-Նովայի նորակառույցի պատճառով կրպակները կփակվե՞ն (տեսանյութ)
Սայաթ-Նովա 10 հասցեի կրպակների օրերը հաշված են։ Հարեւանությամբ ընթացող շինարարությունն ավարտելուն պես կրպակները կապամոնտաժվեն։ Տարածքն արդեն պատկանում է «Լարգո Գրուպ» ընկերությանը։ Կրպակները կտեղափոխվեն այլ վայր, իսկ թե որտեղ՝ դեռ հայտնի չէ։ Պետք է որոշեն սեփականատերերը՝ քաղաքապետարանի հետ համաձայնության գալուց հետո։ Կրպակներից մեկում երկար տարիներ կոշիկներ են նորոգել։ Տարածքում հայտնի կոշկակարն այսօր չգիտի՝ հետագայում ինչպես եւ որտեղ է վաստակելու օրվա հացը։ Կրպակների կողքին եւս երկու շինություն կա՝ մեկը սրճարան է, մյուսը՝ մթերային խանութ։ Բարեբախտաբար, նրանց տարածքը չի պատկանում «Լարգո Գրուպ»-ին: Այսինքն` շինարարության ավարտից հետո կմնան իրենց տեղում։ Սակայն խանութի աշխատակիցներն այդքան էլ չեն վստահում ընկերության խոստումներին, թե նրանց շինություններին ոչինչ չի լինի։ Չնայած Սայաթ- Նովա 10 հասցեի բնակիչների բազմաթիվ բողոքներին, այնուամենայնիվ, հինգուկես հարկանի բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը հասնում է ավարտին։ Մանրամասները՝ տեսանյութում