Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոլորանները փակվել են

Հասարակություն
e333da8fcb041454bd9fd343b9f44000

Հունիսի 4-ին, ժամը 09.00-ին  Լոռու մարզի Ձորագյուղ - Կուրթան գյուղ ավտոճանապարհը անձրևների հետևանքով ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հանրապետական Հ-24 ավտոճանապարհի Ձորագյուղ - Կուրթան հատվածը (Ձորագյուղի ոլորաններում) ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը. ակտիվացել է սողանքային երևույթ, ինչից ճանապարհահատվածի ոլորանները (25 մետր) փակվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: