Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաներն ուրախացան, ծնողներն՝ իրազեկվեցին

Հասարակություն
10338602_10203469529274629_7884601602055633356_o

Յուրահատուկ տեղեկատվական-քարոզարշավ հեծանվավազք՝ հունիսի 1-ի առիթով։ Այն Վոլդ Վիժն Հայաստանի Երևան Տարածքային Զարգացման Ծրագիրը կազմակերպել էր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Հեծանվավազքի նպատակն էր իրազեկել ծնողներին երեխաների իրավունքների մասին : Ծնողներին բաժանվող էջանիշները ներկայացնում էին օրենսդրական այն դրույթները, որոնք արտացոլում են կրթության և առողջապահության ոլորտում երեխայի իրավունքների իրացման մասին հակիրճ տեղեկատվություն: Այն հարցին` որքանով են երեխայի իրավունքները պաշտպանված մեր երկրում, ծնողներից մի քանիսը պատասխանեցին , որ հիմնականում այդ բեռը պետությունը թողել է ծնողի ուսերին՝ հատկապես սոցիալական խնդիրները լուծելու հարցում։ Ծնողների համար ամենակարեւորը երեխաներին երջանիկ տեսնելն է: Քրիստինե Կիրակոսյանը, ով հանդիսանում էր ՍՕՍ Մանկական գյուղեր բարեգործական կազմակերպության աշխատակցուհի,  մաղթեց երեխաներին երջանկություն , սեր և առողջություն, իսկ 10-ամյա Անիի երազանքն էր, որ աշխարհի բոլոր մանուկները լավ սովորեն, լինեն առողջ և ուրախացնեն իրենց ծնողներին հաջողություններով։ :