Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլերեն՝ մարզերի երիտասարդների համար

Հասարակություն
024dbc85e14c71bbf4098af995501624

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ հայտարարում են անգլերենի ուսուցման ծրագիր Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 17-35 տարեկան երիտասարդների համար: Դասընթացի բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մրցութային կարգով ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել համապարփակ գիտելիքներ անգլերեն լեզվից, որի արդյունքում նրանք կտիրապետեն աշխարհի ամենահաճախ կիրառվող լեզվին և անգլերենը կօգտագործեն որպես հաղորդակցության և մասնագիտական զարգացման միջոց: Դասընթացի կառուցվածքը Անգլերենի ուսուցումը ներառում է շաբաթական երկու առցանց (online) և մեկ լսարանային դասեր, յուրաքանչյուրը` 2 ժամ տևողությամբ: Դասընթացի ընդհանուր տևողությունը կազմում է տասն ամիս (ութ ամիս ուսուցում՝ երկու ընդմիջումներով. առաջին փուլը կտևի 8 շաբաթ), որի ավարտից հետո մասնակիցներին կտրվեն վկայականներ: Դասընթացները կանցկացվեն Գավառ, Արմավիր, Եղեգնաձոր և Գորիս քաղաքներում: Մասնակիցները պետք է ունենան անգլերենի որոշակի իմացություն (A2 մակարդակ լեզուների իմացության համաեվրոպական սանդղակի համաձայն)։ Դիմելու կարգը Ցանկացողները կարող են լրացնել դիմում-հայտեր՝ ներբեռնելով այն am.coafkids.org վեբկայքից և ուղարկելով լրացված տարբերակը [email protected] էլեկտրոնային հասցեին: Նամակներ ուղարկել՝ առարկա տողում նշելով Student application: Դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2014թ. հունիսի 4-ը: Լրացված հայտերի ուսումնասիրությունից հետո դիմորդների հետ կանցկացվի գրավոր թեստ` ծրագրին ընդգրկվելու համար: Հարցերի և լրացուցիչ պարզաբանումների համար խնդրվում է դիմել Հայաստանի մանուկներ հիմնադրամի Անգլերենի ուսուցման ծրագրերի մասնագետ Լուսինե Ղուկասյանին (010) 50-20-76, (010) 53-34-12 հեռախոսահամարներով: ԱՄՆ դեսպանատուն