Շեքսպիրը չի ամաչի (տեսանյութ)
Բացառելով այսօրյա մոդեռնիստական բեմադրական մեթոդները՝ հավատարիմ մնալ Շեքսպիրյան տեքստին, ոգուն ու խոսքի կուլտուրային, բայց և՝ ժամանակը թելադրում է 400-ամյա ողբերգության նոր մեկնաբանություն։ Շեքսպիրը, կարծում եմ, չի ամաչի՝ վստահ է ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, որի բեմադրությամբ վաղը «Համազգային» թատրոնում Շեքսպիրի «Համլետ» ներկայացման պրեմիերան է։
Ռեժիսորի համար Համլետ բեմադրելը գերագույն երջանկություն է, ու նույնքան պատասխանատվություն։ Սոս Սարգսյանի հիմնած թատրոնը պարտավոր է պահպանել ավանդույթներն ու շարունակել ճաշակով արվեստ ներկայացնել իր հանդիսատեսին՝ ասում է «Համազգային» թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, որն ի դեպ Համլետի դերակատարն է… Համլետի կերպարի փայլուն մեկնաբանություններն են մեզ թողել Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը, Սմակտունովսկին ու Մել Գիբսոնը, սակայն որևէ բեմում ամբողջական Համլետ տեսնել թերևս անհնար է, այնպես որ, պետք չէ գնալ համեմատության ճանապարհով՝ խորհուրդ տվեց Վարդան Մկրտչյանը։
Ի դեպ, պրեմիերայի բոլոր տոմսերն արդեն վաճառված են։
