Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական պետությունը բռնության սպառնալիքի տակ զիջումների է գնում» (տեսանյութ)

Հարցազրույց
N3N56pFtcDk

«Մեր անվտանգությունը վտանգված է։ Հայ մարդու անվտանգությունը պետք է անընդհատ ուշադրության կենտրոնում լինի։ Անկախ նրանից՝ ապրում ենք Հայաստանում,թե սփյուռքում։ Մենք ունենք բազմաթիվ հակառակորդներ, անգամ թշնամիներ։ Կա հարեւան երկու պետություն, կամ կարող եմ դրանց միավորել, որը չի տեսնում Հայաստանի հանրապետությունը իր հարեւանությամբ։ Եթե կա ներքին ուժ, որը հայտարարվում է ժողովրդի թշնամի, արդեն քաղաքացիական պատերազմի հոտ է գալիս»,-այսօր «Այբ-Ֆե»-ի հյուրասենյակում հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի ՄՄ անդամ դառնալուն, ապա Ազատ Արշակյանը դեմ է դրան. «Հայկական պետությունը բռնության սպառնալիքի առկայությամբ զիջումների է գնում՝ մտնելով ՄՄ։ Ես ասում եմ՝ ոչ, ես դեմ եմ ձեր գալուն, ես պայքարելու եմ ձեր դեմ»,-ասաց պարոն Արշակյանը։