Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական ժամանակ». Ստաս Նամինը դեմ է պապի՝ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը

Հասարակություն
0945d9812a4d7a014602eeea0b745efc

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Սկզբունքորեն դեմ եմ որեւէ հուշարձանի կանգնեցմանը։ Ես կարծում եմ, որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքում, այլ ոչ՝ մարմարի, գրանիտի կամ բրոնզի մեջ», - երեկ «ՀԺ»-ն այսպիսի մեկնաբանություն է ստացել Անաստաս Միկոյանի թոռանից՝ Մոսկվայում բնակվող անվանի երաժիշտ եւ կոմպոզիտոր, նկարիչ եւ ռեժիսոր Ստաս Նամինից, ով մեր թղթակցի խնդրանքով մեկնաբանել է իր պապի արձանը Երեւանում կանգնեցնելու՝ ավագանու որոշումը։   Երկու շաբաթ «ՀԺ»-ի թղթակիցը «Ստաս Նամինի կենտրոն» կրթամշակութային կազմակերպության աշխատակցի միջոցով նամակագրական կապի մեջ է եղել Անաստաս Միկոյանի անվանի թոռան հետ։ Ստաս Նամինը, ով պապի անունն է կրում (իսկական անունը՝ Անաստաս Ալեքսեի Միկոյան), ստեղծված իրավիճակի շուրջ օբյեկտիվ գնահատական տալու նպատակով ցանկություն է հայտնել նախ ծանոթանալ ռեպրեսիաներին եւ գնդակահարություններին Անաստաս Միկոյանի մասնակցությունը հաստատող փաստաթղթերին եւ հրապարակումներին։ Նա լրագրողից խնդրել է իրեն ուղարկել թե պատմական փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները, թե այդ պատմությունների եւ Հայաստանում տեղի ունեցած հանրային արձագանքի մասին լրագրողական հրապարակումների հղումները։  Եվ ահա, տասը օր դրանք ուսումնասիրելուց հետո Ստաս Նամինը պատասխանել է, որ սկզբունքորեն դեմ է որեւէ հուշարձանի տեղադրմանը, եւ որ հիշատակը պետք է ապրի մարդկանց սրտերում եւ մտքի մեջ, այլ ոչ՝ գրանիտի եւ բրոնզի։ Ստաս Նամինի այս արձագանքը ավելի մեծ նշանակություն է ստանում հատկապես Երեւանի քաղաքապետարանի այն պնդումներից հետո, որոնց համաձայն՝ ԽՍՀՄ պետական գործչի արձանը կանգնեցնելու հասարակական պատվերի հեղինակը նրա ընտանիքն է»։ Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում