Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հարսնաքարի գործով ամբաստանյալները շատ ավելին գիտեն» (տեսանյութ)

Հարցազրույց
X8A1cxE1HZk

«Հարսնաքարի գործով» տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը վստահեցնում է, որ երկու տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունը չի բացահայտվել. «Չի բացահայտվել Ռուբեն Հայրապետյանի առնչության մասով, հանցագործությունը, արարքը սխալ է որակվել, փոխարենը պետք է որակվեր սպանության հոդվածով՝ ծանրացուցիչ հանգամանքներում»,-այսօր «Այբ-Ֆե»-ի հյուրասենյակում նշեց փաստաբանը։ Նրա կարծիքով, ամբաստանյալի աթոռին հայտնված դեպքի մասնակիցները դատաքննության ամբողջ ընթացքում սառնասրտորեն լռել են եւ վերջում միայն որոշ դետալներ բացահայտել։ «Սա ցույց է տալիս, որ ամբաստանյալները շատ ավելիին են տեղյակ եւ կարող են բացահայտումներ անել, բայց անտարբեր են»,- ասում է փաստաբանը։ Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի հետեւանքով կյանքից զրկվեց ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ինչպես նաեւ ծեծի ենթարկվեց եւս 3 ռազմական բժիշկ։