Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արձանագրվել է օձի կծածի 8 դեպք

Հասարակություն
օձ1

ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մայիսի 8-ին Արմավիրի բժշկական կենտրոնից: Հայտնում ենք, որ հանրապետությունում առ այսօր գրանցվել է օձի կծածի 8 դեպք: Երևանի բժշկական կազմակերպություններ են դիմել 2-ը, մարզային` 6-ը (Արարատի մարզ` 4, Արմավիրի մարզ`1, Կոտայքի մարզ` 1): Հակաթույն է ներարկվել 3 հոգու, 5-ի դեպքում հակաթույն ներարկելու անհրաժեշտություն չի եղել: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ հանրապետության բոլոր մարզերն ապահովված են հակաթույնով: Առողջապահության նախարարություն