Հայաստանում թերսնված երեխաները շատ են. մասնագետ (տեսանյութ)
Հայաստանում թերսնված երեխաների ցուցանիշը ծայրահեղ մտահոգիչ է։ «Գրեթե յուրաքանչյուր երկրորդ 0-5 տարեկան երեխան ապրում է աղքատ ընտանիքում եւ աղքատության ազդեցությունը անխոս թերսնման վրա շատ էական է»,- ասաց ՀՀ Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը։ Հայաստանում երեխաների թերսնումը խրոնիկ բնույթ է կրում, որի հետեւանքը մինչեւ 5 տարեկան երեխաների 20 տոկոսի ֆիզիկական եւ մտավոր թերզարգացումն է. այս մասին ահազանգում են մասնագետները։ Իրավիճակը շտկելու ելքեր գտնելու համար այսօր Երեւանում մեկնարկեց «Սնուցումը որպես կարեւոր բանալի տնտեսական զարգացման համար՝ իրավիճակը Հայաստանում» համաժողովը։ Այս պահին մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս գումարները ծախսել պիտանի սննդի վրա, այլ ոչ՝ քաղցրավենիքի, տարբեր տեսակի չիպսերի եւ գազավորված ըմպելիքների։ Մանրամասները՝ տեսանյութում։