Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ էր վարորդներին նկարահանում (տեսանյութ)

Հասարակություն
vVp8CmX6Y-o

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության կազմակերպած ավտոերթի ընթացքում ոստիկանությունը ուղեկցում էր մասնակիցներին, միաժամանակ նկարահանում բոլոր մեքենաների պետհամարանիշները։ Հանրապետության հրապարակում պետավտոտեսուչները ավտոերթի երկու մասնակիցների կողմից արձանագրեցին ուղեւորների փոխադրման խախտում։ Ավտոմեքենաների վարորդները պնդում են, որ արձանագրությունը կազմվել է խախտումներով, այսինքն՝ իրենց կատարած խախտումները նկարահանել է ոչ թե ոստիկանության ավտոմեքենայի տեսախցիկը, այլ քաղաքացիական հագուստով մեկը, ով ներկայացավ որպես ոստիկանության լրատվական ծառայությունից։ Մասնակիցները համաձայն չեն իրենց կատարած «խախտման» հետ եւ չեն ստորագրել արձանագրության տակ։ Ավտոերթի մասնակիցները նշեցին, որ գործը հասնելու է դատարան։