A
A
Փող կտա միայն Թամանյանի թոռանը (տեսանյութ)
«Դուրս մեր գրպանից» պահանջով այսօր մոտ 70 մեքենա իրականացնում է ավտոերթ՝ընդդեմ արագաչափերի եւ կարմիր գծերի։
Երթը մեկնարկեց Թբիլիսյան խճուղուց։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ տուգանքների չափը բարձր է, եւ մատչելի չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Եվ որ ամենափոքր տուգանքն անգամ նվազագույն աշխատավարձի տասը տոկոսն է։
«Կարմիր գծի սեփականատիրոջը գումար կվճարեմ այն դեպքում, եթե Ալեքսանդր Թամանյանի թոռն է, որովհետև նա է կառուցել այս քաղաքը, ոչ թե կարմիր գծերը ստեղծողի պապը»,–ասաց մասնակիցներից Արշակ Զաքարյանը։
Ի դեպ,Հանրապետության հրապարակում ճանապարհային ոստիկանությունը տուգանեց վարորդներից մեկին, քանի որ նրա մեքենայում գտնվող լրագրողը դուրս էր եկել մեքենայի պատուհանից։ Սկսվեց վիճաբանություն։