Open news feed Close news feed
A A
Video

Խորհրդակցություն նախկին հրամանատարների մասնակցությամբ (video)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․

«Այսօր խորհրդակցություն ենք անցկացրել Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած բարձրաստիճան նախկին հրամանատարների մասնակցությամբ:

Այս օրհասական պահին նրանք իրենց միասնականությամբ ու Պաշտպանության բանակի հրամկազմին և հրամանատար Ջալալ Հարությունյանին լիովին աջակցելու պատրաստակամությամբ բացառիկ օրինակ են ցուցադրում աշխարհին, որ հայն անպարտելի է, որ հայ ժողովուրդը կարող է միայն հպարտանալ իր հերոս զավակներով:

Հաղթանակն անկասկած մերն է լինելու, և որդի Ալիևը զղջալու է դեռ ոչ միայն հոր արած սխալների համար:

Կեցցե ՛ մեր միասնությունը:

Կեցցե ՛ն մեր ժողովրդի հերոսական զավակները:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Պաշտպանության բանակի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած մի խումբ նախկին բարձրաստիճան հրամանատարների:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրանց համախմբվածության և Պաշտպանության բանակի գործող հրամանատարությանն այս օրերին գործուն աջակցություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ յուրաքանչյուրը լեգենդար ուղի ունի անցած, և նրանց միասնական ուժի կործանիչ հարվածը թշնամին արդեն անդառնալի կերպով զգացել է:

«Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները, հայոց զինված ուժերի հիմնադիր հրամանատարները, ովքեր զինվորական մեծ ճանապարհ ունեն անցած, ովքեր հաղթանակ և հպարտություն են պարգևել հայ ժողովրդին, համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն: Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, վստահ եմ, մեծ աջակցություն են լինելու Պաշտպանության բանակին ու նրա արհեստավարժ հրամկազմին, և թշնամին ստանալու է իր արժանի ու կործանիչ հակահարվածը»,- ասել է նախագահը:

Բարձրաստիճան նախկին զինվորականները նշել են, որ օրակարգում Հայրենիքի փրկության խնդիրն է, և հավաստիացրել են, որ իրենք ևս կներդնեն բոլոր ջանքերը ազատ, անկախ ու անվտանգ Արցախի գոյությունն ապահովելու համար: