Open news feed Close news feed
A A
Video

Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (video)

Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի մոտ: Նախագահը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։