Open news feed Close news feed
A A
Video

Հրդեհ տնակում տուժածներ չկան (video)

Փետրվարի 10-ին, ժամը 12:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղում այրվում է բնակելի տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել, որ հրդեհը բռնկվել է 35-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:30-ին, մարվել՝ 12:48-ին: Այրվել են տնակի (27 քմ) առաստաղի փայտյա կառուցատարրերը (մոտ 2 քմ):