Open news feed Close news feed
A A
Video

Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դավիթ Էրմինի (video)

Տպավորություններն իմ համար հիասքանչ են: Հայաստանն ինձ համար մեծ բացահայտում եղավ, քանի որ շատ էի կարդացել, լսել Հայաստանի մասին, բայց չէի կարծում, որ այսպիսի տպավորություններ կստանամ՝ և՛ որպես երկիր, և՛ որպես տարածաշրջան, և՛ որպես բնակչություն:
Կարծում եմ՝ կարևոր է իտալական դատական համակարգում ունեցած փորձի փոխանակումը Հայաստանի հետ, քանի որ երկու երկրներն էլ խորհրդարանական ժողովրդավարություններ են, իսկ ժողովրդավարական համակարգում դատարանը հիմնասյուներից մեկն է համարվում կառավարության, խորհրդարանի հետ:
Երկու բարձրագույն դատական խորհուրդների միջև հարաբերություններ ամրապնդումը շատ կարևոր է, փորձի, գիտելիքների, ուսումնասիրությունների փոխանակումը: Այդ դեպքում համագործակցելով երկու խորհուրդները միասին կարող ենէլ ավելի մեծ ներուժ ներդնել դատական համակարգը բարելավելու նպատակով: