Open news feed Close news feed
A A
Video

Վարչապետը շնորհավորել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին 80-ամյա հոբելյանի առթիվ (video)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող հոբելյանական համերգին։



Համերգին մասնակցել են Արցախի պետական ջազ նվագախումբը, Արցախի պետական երգչախումբը, ՀՀ Զինված ուժերի երգչախումբը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները: Ներկայացվել են Ռոբերտ Ամիրխանյանի «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Պատրաստել ենք մենք Նոր տարվա հանդես», «Երազի իմ երկիր», «Հայի աչքեր», «Պույպույ մկնիկ» և այլ սիրված ստեղծագործություններ: Բոլոր ստեղծագործությունները Ռոբերտ Ամիրխանյանի նոր երանգավորմամբ ջազ նվագախմբի և երգչախմբի համար հնչել են առաջին անգամ։



Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով