A
A
Իրավունքի հետքերով 13. Հոգեկան առողջություն ունեցող մարդկանց հարկադիր հոսպիտալացումն անթույլատրելի է (video)
Support A1+!Հոգեբուժական հաստատություններում խնդիրները բազմաթիվ են՝ շենքային պայմաններ, սնունդ, հիգիենա և այլն։ Այս ամենը բնականաբար ազդում են բուժման արդյունավետության վրա։ Չնայած ժամանակի ընթացքում վերանորոգման տարբեր աշխատանքներ իրականացվել են, բայց անգամ կապիտալ վերանորոգումը հարցի լուծում չէ ։
«Փակ տիպի հաստատություններում չի կարող ապահովվել մարդու իրավունքների պաշտպանությունը։ Բացի այդ, փակ հաստատությունները ռեժիմային տիպի են, անձը որոշում կայացնելու իրավունք չունի՝ երբ արթնանալ, երբ սնվել, երբ գնալ զբոսնելու։ Այս ամենը կարգավորվում է ռեժիմով, անհատական մոտեցում չկա»,-ասում է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ Մարիետա Թեմուրյանը։
www.a1plus.am