Open news feed Close news feed
A A
Video

Իրավունքի հետքերով #12 Աբովյան ՔԿՀ-ն հարմարեցված չէ կանանց և անչափասների հատուկ կարիքների համար (video)

Աբովյան ՔԿՀ-ի շենքերը, շինությունները, զբոսանքի վայրերը, կրթական կենտրոնները չեն համապատասխանում սահմանված միջազգային չափանիշներին։ Խցերում տաք ջուր չկա, կանայք շաբաթը մեկ անգամ են հնարավորություն ունենում լոգանք ընդունել։ Կա սանհանգույցների վերանորոգման խնդիր, ջրահեռացման համակարգը հաճախ է խափանվում և կոյուղաջրերը բակ են լցվում։

Կանանց ամսական մեկ անգամ տրվում են հիգիենիկ պարագաներ, սակայն դրանք չեն բավարարում, հատկապես հետծննդյան շրջանում գտնվող կանանց, ովքեր ունեն հավելյալ խնամքի կարիք։ Մոր հետ ՔԿՀ-ում գտնվող մինչև 3 տարեկան երեխաների համար օրենքով նախատեսված են հավելյալ զբոսանքներ, սակայն այդ վանդակապատ փոքրիկ տարածքները ևս չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։