A
A
400 թափուր աշխատատեղ. մեկնարկեց աշխատանքի տոնավաճառը (video)
Support A1+!Այս տարի աշխատանքի տոնավաճառը բացվել է Երեւանի կետրոնի այգիներից մեկում։ 70 գործատու 400 թափուր աշխատատեղով այսօր ներկայանում են շահառուներին ՝ հմուտ ու պայմաններին համապատասխանող մասնագետներ գտնելու ակնկալիքով։ Զբաղվածության պետական գործակալությունը այսպիսի աշխատանքային տոնավաճառներ է կազմակերպում 2008 թվականից։ Աշխատանք փնտրողները ՝ անկախ տարիքից, այստեղ նույնպես ոգեւորված են։ Չնայած բոլոր տաղավարների մոտ միայն անձնական տվյալներ են թողնում, բայց հույս ունեն, որ կկարողանան գտնել հարմար աշխատանք։