A
A
«Մայիսի 10-ից սկսված այդ խեղկատակությանը վերջ կդրվի» (video)
Support A1+!Ապրիլի 24-ին Հիմնադիր խորհրդարանի նախատեսած մոբիլիզացիան տեղի չունեցավ. այսօր հայտարարեց Հիմնադիր խորհրդարանի ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանը։ Նրա խոսքերով՝ այն տեղի չունեցավ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ «Պատճառներից մեկը մեր ընկերների ձերբակալությունն ու վախի մթնոլորտն էր, իսկ մեր թերությունը այն էր, որ չկարողացանք կանխել։ Մենք գրանցել ենք մարտավարական նահանջ»։ Նրա խոսքերով՝ իրենց բողոքի ակցիաները, սակայն, չեն դադարում։ Ի դեպ, մինչեւ մայիսի 10-ը Երեւանի քաղաքապետարանը արգելել է նրանց հավաքներ անցկացնել Երեւանի կենտրոնում։ Մայիսի 10-ից հետո էլ Ազատության հրապարակում հավաքներ անցկացնելու համար նոր իրազեկումներ են ներկայացվել, սակայն դեռ պատասխան չունեն։