A
A
Հրապարակախոս. «Թուրքիան քանդվելու է» (video)
Support A1+!Եթե առաջիկա երեք տարիների ընթացքում Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա ըստ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի, կկործանվի։ «Ինչպես Թուրքիան վերացրեց մի ամբողջ ազգ եւ յուրացրեց այդ ազգի պետությունը, նույն Հայկական հարցի պատճառով քանդվելու է Թուրքիան»,- այսօր նման կարծիք հայտնեց նա։ Հրապարակախոսը մեծ հպարտությամբ նշեց, որ ապրիլի 24-ին ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված. «Ոչ մեկի քթից արյուն չեկավ եւ ոչ մեկի ոտքը չկոտրվեց, ինձ միշտ մեղադրել են իշխանամետ լինելու մեջ, սակայն ես պետականամետ մարդ եմ»։ Մերուժան Տեր- Գուլանյանը իր գիտակցական կյանքում առաջին անգամ այս տարի զգացել է, որ ապրիլի 24-ը սգի օր չէ, այլ հաղթանակի։