Open news feed Close news feed
A A
Video

Համացանցից օգտվողները անվտանգության կանոններին չեն տիրապետում (video)

Համակարգչային սարքն անկողնուն մոտ է պահում մարդկանց 64 տոկոսը, միջինում 8 ժամ նրանցից 30 տոկոսն անցկացնում է համացանցում։ Այս տվյալները պարզ են դարձել «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից իրականացված հարցման արդյունքում, իսկ հարցվողները եղել են լրագրողներ, հասարակայնության հետ կապերի պատասխանատուներ, ՏՏ ոլորտի մասնագետներ, փաստաբաններ։ Ընդհանուր առմամբ՝ 50 հարցվածներին ուղղվել է 50 հարց։ Հարցին, թե ո՞ր սոցիալական կայքում են գրանցված, բոլորը հարցվածները նշել են «Ֆեյսբուք»-ը, իսկ այլ ցանցերում գրանցվածների թիվն ավելի քիչ է։ Այդ ցանցերում անծանոթների հետ ընկերանում է 42 տոկոսը։