Open news feed Close news feed
A A
Video

2019թ. էլեկտրաէներգիան կսկսի թանկանալ (video)

ԱԺ-ն այսօր սկսեց քննարկել ՀՀ եւ ՌԴ միջեւ Մեծամորի Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի վավերացման մասին հարցը: Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշեց, որ համաձայնագրով կկարողանան կազմակերպել երկարաձգման աշխատանքները, ինչպես նաեւ՝ լիազոր կազմակերպությունների միջեւ կկանոնակարգվեն բոլոր իրավահարաբերությունները. «Գործընթացը տեղի կունենա երկու փուլով: Սկզբում զննելու ենք հիմնական սարքավորումների իրավիճակը ու վերլուծական աշխատանքների հիման վրա լինելու է շահագործման ժամկետի երկարաձգումը, իսկ ապա, թե որքան կարժենա այդ ծրագիրը: Ծրագրով նախատեսված է՝ եթե բարեհաջող ավարտվեն աշխատանքները ու գնահատականներն էլ դրական լինեն, ապա մինչեւ 2026թ. ներառյալ կտանք շահագործման լիցենզիա»: