A
A
Մենք պիտի պայքարենք Խորհրդային միությունը վերականգնելու համար. կոմունիստ (video)
Support A1+!Կոմունիստական կուսակցության 40 անդամներ պարգեւատրվեցին սովետական ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակի շքանշանով՝ մայիսի 9-ին ընդառաջ։ Շքանշանը պարտավորեցնում է ՀՀ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Երջանիկ Ղազարյանին։ «Սա պարտավորեցնում է այնքանով, որ կրկին ուժերով եւ եռանդով մենք պիտի պայքարենք Խորհրդային միությունը վերականգնելու համար»,- «Ա1+»-ին ասաց նա։ Պարգեւատրումը կատարեց Կոմունիստական կուսակցության միությունների կենտրոնական խորհրդի նախագահի առաջին տեղակալ, Պետդումայի պատգամավոր Կազբեկ Տայսաեւի կողմից։ Պարգեւատրումից հետո կոմունիստները ուղեւորվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915 թ անմեղ զոհերի հիշատակին։