A
A
«Թուրքիայի տարածքում մեր ժառանգությունը մնում է վտանգված». նախարար (video)
Support A1+!1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ թուրքական կողմը որոշ քայլեր է նախաձեռնել` փորձելով իբր պահպանել իր տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգությունը: «Ա1+»-ի հետ զրույցում Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այդ քայլերը բոնորոշեց «թույլիկ». «Նախաձեռնել են վերականգնել Անին, այն մտցնելու ՅՈՒՆԵՍԿՈ-ի` մշակութային ժառանգության ցանկերում, ինչպես նաեւ` միջազգային կառույցների միջոցով փորձեցին ներգավել հայ մասնագետների: Առանձնակի հույսեր չեմ կապում այդ գործընթացների հետ. միգուցե մեկ-երկու, եզակի դեպքեր լինեն, բայց ընդհանուր առմամբ մեր ժառանգությունը շարունակում է մնալ վտանգված Թուրքիայի տարածքում»: