Open news feed Close news feed
A A
Video

Ոստիկանության մեքենան գնաց ակցիայի մասնակից կանանց հետեւից (video)

Հիմնադիր խորհրդարանի չորս կանայք առավոտյան խաղաղ ակցիա են իրականացրել նախագահական նստավայրի, Կասկադ համալիրի դիմաց։ Կասկադում պահպանություն իրականացնող աշխատակիցները փորձել են թույլ չտալ նրանց պաստառներով մուտք գործել տարածք, բայց կանայք, այդուհանդերձ, մտել են։ Վերջին կանգառը Հանրապետության հրապարակն էր։ «Մարիոթ» հյուրանոցի տարածքում Հիմնադիր խորհրդարանի անդամները Ժիրայր Սեֆիլյանի և մյուս բանտարկվածների նկարներով շապիկներով, «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ պաստառներով և փուչիկները ձեռքներին կանգնել են հյուրանոցի դիմաց։