A
A
Վարակվածների թիվը դեռ պարզ չէ. մարզում 254 նմուշառում է կատարվել (video)
Support A1+!Բրուզելոզով վարակվածների թիվը հստակեցնելու համար Կոտայքի մարզում 254 նմուշառումներ են կատարվել։ Այսօր Կառավարության նիստից հետո հայտարարեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ «Հիմա 19 անձ բուժում է ստանում, եւ եթե նմուշառումների արդյունքում եւս լինեն դեպքեր, բուժումը կկազմակերպվի անվճար»,- նշեց նախարարը։ Դեպքը տեղի էր ունեցել Սոլակ համայնքում։ Լրագրողներին հետաքրքրում էր՝ արդյո՞ք հիվանդությունը կարող է տարածվել. «Եթե համապատասխան միջոցները ժամանակին ձեռք ենք առնում, որեւէ խնդիր չի լինելու, անհոգ եղեք»,- հանգստացրեց նախարարը։