A
A
Տնտեսական աճի ցուցանիշները վերանայելու անհրաժեշտություն չկա. նախարար (video)
Support A1+!Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է, սակայն արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն անկում են ապրել: Սա Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալներն են։ Այս անհամապատասխանությունը Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը բացատրում է նրանով, որ արդյունաբերության առանձին ճյուղերում գրանցված աճը եւ արտադրանքի արտահանման ծավալների ավելացումը փոխհատուցել են ընդհանուր բացը։ «Մեր հաշվարկներով, առանց էներգետիկայի, արդյունաբերության աճը կազմել է 106,5 տոկոս։ Արտահանման եւ ծավալների աճ է եղել ադամանդագործության ոլորտում, արդեն լուրջ ծավալներ է ապահովում Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատը, իր արտադրությունն ու արտահանումներն ավելացրել է «Գեոպրոմայնինգ»-ը»,- այսօր կառավարության նիստից հետո նշեց Էկոնոմիկայի նախարարը։