Open news feed Close news feed
A A
Video

Մենք արդեն 10 միլիոն չենք. Գալուստ Սահակյան (video)

«Եվս մեկ խաչքար առ Աստված, իսկ վերեւից նայում է արդեն տիեզերական վարդապետ Նարեկացին,- այս խոսքերը Գալուստ Սահակյանն ասում է Փարաքարում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի բացմանը։ Ազգային ժողովի նախագահն այսօր ընդհանրապես պոետիկ է տրամադրված։- Լուռ էր 15-ին, 1915 թվական, լուռ էր մարդկությունը»։ Խորհրդարանի խոսնակը վստահեցնում է, որ չնայած մարդկությունը ձայն չհանեց, բայց նա պիտի զգա, որ առանց հայերի ինքը կիսատ է, քանի որ հայերը ազգ են, որոնք համաշխարհային մշակույթի կիզակետում են եղել՝ Հռոմի Պապի վերջին պատարագը վկա. «Համայն հայությունը ցեղասպանությունից հետո կաթիլ առ կաթիլ կարողացավ աշխարհին ապացուցել, որ աշխարհը տկար է, երբ տեղի են ունենում ցեղասպանություններ եւ պատերազմներ»։