Open news feed Close news feed
A A
Video

Կապտակի բոլոր նրանց, ովքեր Սերժ Սարգսյանի հասցեին վատ կարտահայտվեն (video)

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու գործով հենց առաջին դատական նիստի ժամանակ նրա ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը բացարկ հայտնեց գործով դատախազ Գեւորգ Մարգարյանին։ Նրա խոսքով՝ դատախազը քննիչին ցուցում չի տվել համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու համար։ Ըստ նրա՝ մամուլում հնչել են անուններ, սակայն դատախազն այդ ուղղվածությամբ քննություն չի իրականացրել։ Բացի այդ, հնարավոր է, որ հիմնական մեղադրյալ Արշակ Սվազյանից բացի, գործում այլ կասկածյալներ լինեին։ Դատախազն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ այս ամենն իրականության հետ կապ չունի, իսկ ամբաստանյալի ներկայացուցիչ Լիանա Բալյանն ավելացրեց, որ տուժողի ներկայացուցիչը հիմքեր եւ փաստարկներ չներկայացրեց, ուստի միջնորդությունն անհիմն է։