Open news feed Close news feed
A A
Video

Հալեպահայերը ծանր իրավիճակում են (video)

«Հալեպի հայաշատ Սուլեյմանիա թաղամասում ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծման արդյունքում եղան բազմաթիվ ավերածություններ, հայերից զոհեր չկան, սակայն կան վիրավորներ։ Սա սիրիական ընդդիմադիրների պատասխանն էր՝ սիրիական կառավարական ուժերին»,- շեշտում է արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ խոսելով ապրիլի 10-ից Հալեպում և սիրիական այլ հայաշատ քաղաքներում ահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծությունների մասին։ Արաբագետը նաև տեղեկացրեց, որ երկու օր առաջ « Ջաբաթ ալ նուսրա»,«Ջաբաթ ալ սրամ», «Ֆաջար ալ խալիֆա» և այլ ծայրահեղական իսլամիստ խմբավորումներին հաջողվել է նույնիսկ գրավել Հալեպի արևմտյան Ալ Զահրա թաղամասում տեղակայված ռազմաօդային ուժերին պատկանող հետախուզության շենքը, ինչն էլ վկայում է, որ Հալեպում իսկապես բավականին ծանր իրավիճակ է ստեղծվել։