A
A
«Երեք նախագահների դիվանագիտությունն էլ բախվեց պատի». Ս. Սաֆարյան (video)
Support A1+!«Երեք նախագահներն էլ տարբեր քաղաքականություն են վարել Թուրքիայի առնչությամբ: Առաջինը ավելի մեղմ էր, երկրորդ նախագահը խնդիրը դրեց արտաքին օրակարգում, բայց շեշտ դրեց, թե Հայաստանը հողային պահանջ չունի: Իսկ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտություն վարեց: Բոլոր երեքի դեպքում էլ մենք արդյունք չունեցանք, և նրանց վարած դիվանագիտությունը բախվեց պատին»,-կարծում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա՝ թուրքական ներկայիս իշխանությունն ավելի խորամանկ է գործում, և մեր անվտանգությունն ավելի է վատթարացել տարածաշրջանում, քան ունեինք: