Open news feed Close news feed
A A
Video

Պատմության մեջ ամենամեծ արտաքին պարտքը՝ նախորդ կառավարությունից (video)

«Հայաստանի տնտեսությունը նման է հին մի մեքենայի, որ ղեկին ով էլ նստի, չի կարողանա վարել՝ մասերը փչացած են»,- ասում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարման մեկ տարվա մասին ու հավելում, որ այդ մեքենայի վրա այսօր նաեւ պարտքեր են կուտակվել. «Դե արի ու վարի այդ մեքենան»։ Ամփոփելով նոր կառավարության մեկ տարվա աշխատանքը՝ նա, նախ և առաջ հաշվի է առնում, թե Հովիկ Աբրահամյանը ինչպիսի կառավարություն ժառանգեց Տիգրան Սարգսյանից. «Պետք է հաշվի առնենք, որ երկրի արտաքին պարտքը նախորդ կառավարության օրոք ավելացել է 200 տոկոսով։ Դա ամենամեծ արտաքին պարտքն է պատմության մեջ։ Այսինքն` այսօրվա կառավարությունը ունի ժառանգած տնտեսական փոքր աճ, կուտակած պարտքեր եւ հնարավորություն չունի կրկին պարտք վերցնել»։