Open news feed Close news feed
A A
Video

550 կանանցից միայն 8-ի մոտ է քաղցկեղ հայտնաբերվել (video)

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում բժշկական կենտրոն դիմած 550 կանանցից միայն 8-ի մոտ է քաղցկեղ հայտնաբերվել։ «Այս տվյալները սարսափելի չեն»,-բնակչությանը շտապում է հանգստացնել Առողջապահության նախարարության Մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ, մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Ավագյանը։ Հիշեցնենք, որ հրապարակվել էին նախորդ տարի Ալավերդիում ուլտրաձայնային հետազոտության արդյունքում պարզված տվյալներ, համաձայն որոնց՝ 550 կանանցից 404-ի մոտ ուռուցք է առկա։ Այժմ նախարարությունը հայտնում է, որ 8 հոգու մոտ է քաղցկեղ, իսկ մնացածի դեպքում վահանաձև գեղձի խնդիր է եղել և մաստոպատիաներ։ ԱՆ աշխատակիցն ասում է՝ այս ուղղությամբ լայնածավալ հետազոտություն երկրում չի արվում, որպեսզի պարզ լինի ընդհանուր պատկերը։ «Բայց Ալավերդիի դեպքով հարցը նախարարությունում քննարկվել է, ուղղակի արդյունքների մեկնաբանման խնդիր կա: Ոչ թե հատուկ հետազոտություն է եղել, այլ գանգատ ունեցող անձինք են դիմել Ալավերդու բժշկական կենտրոն։ Նրանցից ութսունհինգը պրակտիկորեն առողջ են եղել»,-պնդում է տիկին Ավագյանը: