A
A
Աղբի այրումը վնասակար է (video)
Support A1+!Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի կարծիքով՝ Երևանում աղբահանության խնդիրը համակարգային լուծում չունի, և մասնավոր սեկտորը չի ներգրավվում այդ գործընթացում։ «Նուբարաշենում շինարարական աղբը կուտակել, թափել են հեղեղատարի վրա, փակել են ճանապարհը, և ամբողջ այդ տարածքը հեղեղվում է, և այս պատկերն ամեն տեղ է»,-նշում է տիկին Բախշյանը։ Վերջինս հավելում է, որ հնարավոր է եղել այս խնդիրը լուծել միայն առանձին-առանձին հատվածներում,սակայն ամբողջական հասնել աղբի մաքրման աշխատանքների լիակատար իրագործմանը դեռևս չի հաջողվել։