A
A
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չէր հրավիրել ՀԿԿ-ին (video)
Support A1+!Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չի անհանգստացել, երբ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը Սերժ Սարգսյանը Կոմկուսին չի հրավիրել: « ՀԿԿ-ն արմատական ընդդիմություն է եւ իր գիծն է առաջ տանում: Նրա համար չեն հրավիրել, որ քաղաքական դաշտում չկանք: Միգուցե անհանգստանում է, որ մեր տեսակետը կհայտնենք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Փոփոխությունները վաղաժամ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ արտագաղթը շարունակվում է, եւ կոմունիստական կուսակցությունը անհրաժեշտություն չի տեսնում, որ իշխանությունը հանձնվի ԱԺ-ին: