A
A
Իտալացի ջութակահարը տեղյակ է Ցեղասպանության մասին (video)
Support A1+!Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում վաղը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Սիմֆոնիկ նվագախմբի և իտալացի կին ջութակահար Ֆրանչեսկա Դեգոյի համատեղ համերգը։ Ծրագրում կհնչեն Վոլֆ-Ֆեռարիի ջութակի կոնցերտը և Մենդելսոնի թիվ 4 սիմֆոնիան։ «Երիտասարդ ջութակահարը շատ լուրջ ապագա ունի և շատ լավ է, որ այս ժամանակահատվածում մենք կարողացանք իրեն հրավիրել Հայաստան։ Կոնտակտը շատ լավ եղավ նվագախմբի հետ։ Մենք կարևորում ենք ցանկացած լավ արտիստի հետ աշխատանքը»,-պատմել է թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը։ Նա վստահ է, որ երկրում կա հանդիսատես, որը լրջորեն հասկանում է դասական երաժշտությունից և իր կյանքը չի պատկերացնում առանց այս երաժշտությա