Open news feed Close news feed
A A
Video

47,000-ը դա սարսափելի թիվ է. Բագրատ Ասատրյան (video)

2015 թվականին Հայաստանում 10 տոկոս տնտեսական անկում կլինի. Այսպիսի կանխատեսում է անում ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Կանխատեսման հիմքում դրված են այն միտումները, որոնք արդեն նկատվում էին անցած տարվա վերջում. «Օրինակ տրանսֆերտների հոսքը էապես նվազել է՝ մոտ 50 տոկոսով, իսկ այդ ոլորտը Հայաստանում ամենաշատ եկամուտ ապահովող ոլորտներից է: Տարեկան երկուսից երկուսուկես միլիարդ դրամ է մտնում Հայաստան, հիմա պատկերացրեք, որ այդ գումարն այլեւս չլինի»: Բագրատ Ասատրյանը 2015 թվականին կանխատեսում է նաեւ գնաճ` 8-10 տոկոս. «Եթե ԿԲ-ն եւ կառավարությունը իրենց գործելաոճը շարունակեն ինչպես անցած տարի, ապա տնտեսական առումով ամեն ինչ նույնը կմնա»: Ըստ տնտեսագետի՝ այսօրվա տնտեսական վիճակը կարող է հանգեցնել նաեւ դրամի կուրսի կտրուկ փոփոխության: