A
A
Գրադարանների նկատմամբ հետաքրքրությունը չի նվազում (video)
Support A1+!Հայաստանի գրադարանային ասոցիացիան ՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ, ապրիլի 13-ից 20-ը ՀՀ ողջ տարածքում անցկացնելու է Ազգային գրադարանային շաբաթ՝ «Պահպանիր և հիշիր» կարգախոսի ներքո։ Ծրագրի նպատակն է նպաստել գրադարանների, գրքի և ընթերցանության դերի կարևորմանը, ինչպես նաև դրանց նկատմամբ հետաքրքրության ցուցաբերմանը։ «Միևնույն ժամանակ ծրագիրը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրելու գրադարանային ոլորտի բազմաթիվ հիմնախնդիրների վրա , և արժևորելու գրադարանների նշանակությունը հանրության կյանքում»,-նշում է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը։