ՀՀ-ի և ԱՄՆ-ի Էթիկայի հարցերով հանձնաժողովների տարբերությունները (video)
Support A1+!ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը օրերս ԱՄՆ ՄԶԳ առաքելության կազմակերպած այցի շրջանակներում լինելով ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում, մի շարք բացահայտումներ է արել իր համար: «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց, որ ԱՄՆ-ում գտնվում էր որպես ՀՀ ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, եւ պարզել է, որ այնտեղ պատգամավորի այս կամ այն վարքագծի կանոնները, որոնց համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը քննում է մեր հանձնաժողովը, այնտեղ գոյություն չունեն. «Նրանք էթիկական հարցերով քննարկում էին այն դեպքերը, որոնք այսօր գտնվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկակայի հանձնաժողովի իրավասությունների շրջանակներում: ԱԺ հանձնաժողովի լիազորությունների տիրույթում ընդգրկված հարցադրումները այնտեղ Էթիկայի հանձնաժողովի իրավասության շրջանակներում չեն: Նրանք այդ պատասխանատվության հարցը դիտում են քաղաքական պատասխանատվության համատեքստում եւ, ասենք, քննարկում են պատգամավորի` կարմիր լույսի տակ անցնելը կամ հայհոյելը, եւ այդ վատ վարքագծի համար պարսավանքի էին արժանացնում, դրանց անդրադառնում էին լրատվամիջոցները»: