Open news feed Close news feed
A A
Video

Բոլշևիզմի հետ է գալիս. Հայրիկյան (video)

իմնադիր խորհրդարանի անդամների զանգվածային ձերբակալումից բոլշեւիզմի հոտ է գալիս. այսօր հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը. «Զանգվածային կալանավորում եք, որ ի՞նչ անեք: Եթե ուզում էիք կանխեիք նրանց քայլերը, գոնե ձեր չեկիստ «պապաների» նման, կանչեիք ստորագրել տայիք, որ նախազգուշացրել ենք, բայց քրեական գործ հարուցել միայն կասկածելու համար չի կարելի»։ Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ իշխանության այսպիսի քայլերը խայտառակում են Հայաստանը։ Պարույր Հայրիկյանը հիշեցնում է, որ ապրիլի 24-ը ոչ միայն սգի օր է, այլ նաեւ պայքարի, եւ Հիմնադիր խորհրդարանի պայքարը այդ օրը նա անիմաստ չի համարում։